Հայաստանի Հանրապետության հիմնադիրը Արամ Մանուկյանն է. հենց նրա շնորհիվ է, որ հիմնադրվել է Հայաստանի Հանրապետությունը, որի փաստի ուժով էլ դրանից զատ ևս երկու հանրապետություն ունեցանք:
Արամ Մանուկյանի տունը գրեթե ամբողջությամբ ավիրված է, արձանը, դրա տեսքը ու չափը` ծաղր պետականության ու պատմական հիշողության հանդեպ:
Լավ, մի՞թե սովետական իշխանության փլուզումից հետո առ այսօր «ազատ ու ինքնիշխան» Հայաստանում չգտնվեց մի 40-50 մլն դրամ (Փակ շուկայի անցումի վերանորոգման ընդհանուր գումարից քիչ) այդ` Հայոց պատմության բացառիկ դերակատարի տունը վերանորոգելու ու որպես թանգարան շահագործելու, և մի հսկայական արձան Արամ Մանուկյանի պատվին Հանրապետության հրապարակում` Լենինի արձակի նախկին տեղակայման վայրում, տեղադրելու համար:
Սա է ամենը, ինչ պետք է ԽՍՀՄ փլուզումից հետո անկախության ու ինքնիշխանության ներպետական պատկերացումների վերաբերյալ:
Վահե Գրիգորյան